• Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
armenianEnglish (UK)
legal Untitled1 law-firm-application Untitled

Արտոնագրեր

Մենք կօգնենք Ձեզ կազմել գյոտի կամ օգտակար մոդելի ազգային, Եվրասիական կամ PCT հայտը, ստաալ դրա արտոնագիրը, պահպանել այն ուժի մեջ և կմատուցենք դրանց վերավերող անհրաժեշտ այլ ծառայություններ

Ապրանքային նշաններ

Մենք կիրականացնենք նշանի որոնումը, կկազմենք և կներկայացնենք հայտը, փորձաքննության որոշման կամ այլ հայտի գրանցման դեմ առարկությունները և կիրականացնենք նշաններին վերաբերող բազմաթիվ այլ անհրաժեշտ գործողություններ

 

Արդյունաբերական նմուշներ

Մեր մասնագետները կաջակցեն Ձեր արդյունաբերական նմուշի գրանցմանը, դրա նկատմամբ լիցենզային կամ զիջման պայմանագի գրանցմանը և կմատուցեն դրան վերաբերող այլ ծառայություններ

Դոմենային անուններ

Մեր աշխատակիցները կստուգեն Ձեր դոմենային անունի հասանելիությունը, կիրականացնեն դրա գրանցումը և հետագա երկարաձգումը, ինչպես նաեւ անհրաժեշության դեպքում կպաշտպանի Ձեր շահերը դատարանի առջև

ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

Ողջունում ենք Ձեզ մեր ընկերության կայքում, որը մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում Հայաստանում առաջատար ընկերություններից մեկն է։

«Նահապետ և Կ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնվել է 1995 թվականին, երբ Հայաստանում գրանցվեցին առաջին արտոնագրային հավատարմատարները։ Ավելի քան 18 տարի մենք պաշտպանում ենք մեր հաճախորդների շահերը, տրամադրում ենք խորհրդատվական ծառայություններ մտավոր սեփականության ոլորտում, օժանդակում ենք գյուտերի կամ օգտակար մոդելների արտոնագրերի, ապրանքային կամ սպասարկման նշանների և արդյունաբերական նմուշների վկայագրերի ստացմանը, աջակցում ենք դոմենային անունների գրանցմանը, ինչպես նաեւ պաշտպանում ենք հաճախորդների շահերը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության և դատարանների առջեւ։

Հանդիսանալով մտավոր սեփականության ոլորտում ծառայություններ մատուցող առաջիններից մեկը՝ մենք անընդմեջ փորձում ենք բարելավվել և հաճախորդներին մատուցել որակյալ մասնագիտական ծառայություններ։