• Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
armenianEnglish (UK)

Հեղինակային իրավունք

Աշխատակազմ

 

Էդուարդ Նահապետյան - ընկերության հիմնադիր եւ նախագահ; արտոնագրային հավատարմատար 1995թ-ից, եվրասիական արտոնագրային հավատարմատար 1996թ-ից։

Կրթությունը – բարձրագույն տեխնիկական եւ արտոնագրային ինժեներ, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ -1970թ, արտոնագրային կրթությունը ստացել է 1988թ-ին Մտովոր Սեփականության Մոսկվայի կենտրոնական ինստիտուտում։

Աշխատանքային փորձը մտավոր սեփականության ոլորտում կազմում է շուրջ 40 տարի։ Երկար տարիներ դասավանդել է Հայաստանի արտոնագիտության հասարակական ինստիտուտում, 1974-1992թթ ղեկավարել է շինարարության եւ ճարտարագիտության գիտահետազոտական ինստիտուտի արտոնագրային բաժինը, հանդիսանում է 8 գյուտերի հեղինակ։  1992-1995թթ․ հանդիսացել է ՀՀ Արտոնագրային վարչության (ներկայիս ՀՀ մտավոր սեփականության գործակալություն) պետի տեղակալը գյուտերի եւ ապրանքային նշանների փորձաքննության գծով։ 1995թ Արտոնագրային վարչությունից ինքնակամ հեռացել է եւ հիմնել է «Նահապետ եւ Կ» արտոնագրային հավատարմատարների ընկերությունը։ 

Գործունեության ոլորտը ներառում է ցանկացած բնագավառում գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների եւ ապրանքային նշանների հայտերի կազմումը եւ հետագա գործավարությունը, հաճախորդների շահերի պաշտպանությունը մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի եւ ՀՀ վարչական դատարանի առջեւ։ Իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում կազմել եւ ներկայացրել է ավելի քան 500 գյուտերի հայտ։ 

2009թ-ին պարոն Նահապետյանը պարգեւատրվել է Եվրասիական Արտոնագրային Կազմակերպության ոսկե մեդալով։


Հռիփսիմե Դավթյան ընկերության հիմնադիր եւ փոխտնօրեն, արտոնագրային հավատարմատար 1995թ-ից, եվրասիական արտոնագրային հավատարմատար 1996թ-ից։

Կրթությունը – բարձրագույն տեխնիկական եւ արտոնագրային ինժեներ, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ (1967թ) , արտոնագրային կրթությունը ստացել է 1988թ-ին Մտովոր Սեփականության Մոսկվայի կենտրոնական ինստիտուտում։

Աշխատանքային փորձը մտավոր սեփականության ոլորտում կազմում է շուրջ 30 տարի։ Աշխատել է հետեւալ հիմնարկությունների արտոնագրային բաժիններում - Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի արտոնագրային բաշնում, (1985-1988), Շինարարության պետական կոմիտե (1988-1992), Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն (1992-1995). 1995թ իր իր ամուսին Էդուարդ Նահապետյանի հետ հիմնել է «Նահապետ եւ Կ» ընկերությունը։ 

Գործունեության ոլորտը ներառում է գիտության, տեխնիկայի բժշկության եւ շինարարության ոլորտներում գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների հայտերի կազմումը, ներկայացումը եւ հետագա գործավարությունը։ Արտոնագրային ոլորտում գործունեության ընթացքում կազմել եւ ներկայացրել է բազմաթիվ հայտեր, հանդիսանում է մեկ գյուտի համահեղինակ։ Հանդիսանում է եվրասիական արտոնագրային հավատարմատար եւ իրավասո թ ներկայացնել հաճախորդներին Եվրասիական արտոնագրային կազմակերպության առջեւ։

 

Անգելինա Նահապետյան - հիմնադիր, արտոնագրային հավատարմատար։

Կրթությունը – բարձրագույն տեխնիկական, ծրագրավորող – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (1996թ

Աշխատանքային փորձ – Ընկերության հիմնադիր 1995թ-ից, արտոնագրային հավատարմատար ապրանքային նշանների գծով 2000թ-ից, առանց սահմանափակումների 2002թ-ից

1996թ անցել է ուսումնական կուրս Արդյունաբերական սեփականության միջազգային կենտրոնում (CEIPI), Ստրասբուրգ, Ֆրանսիա  1996, probation period in the University after Shoeman (France).

Գործունեության ոլորտը ներառում է ապրանքային նշանների հետ կապված բոլոր գործերը.

 

Ալեքսանդր Նահապետյան - հիմնադիր, արտոնագրային հավատարմատար։

Կրթությունը – բարձրագույն տեխնիկական եւ իրավաբանական, ծրագրավորող - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (1997թ), իրավաբան – Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտ (2008թ.), ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր (2013թ

Աշխատանքային փորձ – ընկերության հիմնադիր 1995թ-ից, արտոնագրային հավատարմատար ապրանքային նշանների գծով 2000թ-ից, առանց սահմանափակումների 2002թ-ից

Գործունեության ոլորտը ներառում է ապրանքային նշանների եւ դոմենային անվանումների հետ կապված բոլոր գործերը, այդ թվում հաճախորդնեի շահերի ներկայացումը ՀՀ մտաոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի եւ դատարանների առջեւ։

 

Էմմա Ալեքսանյան - ապրանքային նշանների գործավար

Կրթությունը – 1990թավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը – քիմիկ-տեխնոլոգ։

Աշխատանքային փորձ – 1983թ-1995թ աշխատել է «Արագած» միավորումում որպես քիմիկ-լաբորանտ։ Միացել է «Նահապետ եւ Կ»-ին 1995թ-ն՝ ընկերության ստեղծումից քիչ անց։

Մասնագիտացված է ապրանքային նշանների հայտերը պատրաստելու, փորձաքննության որոշումներին եւ ծանուցումներին պատասխաններ, ապրանքային նշանների հայտերի գրանցման դեմ առարկություններ կազմելու մեջ։   

 

Սոնա Խաչատրյան ապրանքային նշանների գործավար, թարգմանիչ

Կրթությունը – լեզվաբան, ավարտել է Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը 1998թ

«Նահապետ եւ Կ» ընկերությանը Սոնան միացել է 2001թ-ին և այդ պահից ի վեր մասնագիտացել է ապրանքային նշանների հայտերի պատրաստման, փորձաքննության որոշումներին եւ ծանուցումներին պատասխանների, ապրանքային նշանների հայտերի գրանցման դեմ առարկությունների կազմման մեջ, ինչպես նաեւ թարգմանությունների մեջ։

 

Լիլիա Հակոբյան - թարգմանիչ, ապրանքային նշանների գործավար

Կրթությունը – լեզվաբան, ավարտել է Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը 2010թ

Աշխատանքային փորձ – թարգմանիչ, ՀՀ Արտաքին գործերի նախարարութուն (մայիս-հոկտեմբեր, 2008)։ Աշխատել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում գովազդի, PR եւ մարկետինգի բաշնում (մայիս-հոկտեմբեր, 2011)։ Մեր ընկերությանը միացել է 2011թև առ այսօր մասնագիտացել է ցանկացած պաշտոնական հրապարակումների, որոշումների և այլփասթաղթերի թարգմանության մեջ և ՀՀ մաքսային մարմիններում ապրանքային նշանների գրանցման հայտերի կազմման մեջ։ 

 

Geographical Indications

 

asgasgasgasgasg

Copyright

COPYRIGHT AND RELATED RIGHTS

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

Ողջունում ենք Ձեզ մեր ընկերության կայքում, որը մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում Հայաստանում առաջատար ընկերություններից մեկն է։

«Նահապետ և Կ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնվել է 1995 թվականին, երբ Հայաստանում գրանցվեցին առաջին արտոնագրային հավատարմատարները։ Ավելի քան 18 տարի մենք պաշտպանում ենք մեր հաճախորդների շահերը, տրամադրում ենք խորհրդատվական ծառայություններ մտավոր սեփականության ոլորտում, օժանդակում ենք գյուտերի կամ օգտակար մոդելների արտոնագրերի, ապրանքային կամ սպասարկման նշանների և արդյունաբերական նմուշների վկայագրերի ստացմանը, աջակցում ենք դոմենային անունների գրանցմանը, ինչպես նաեւ պաշտպանում ենք հաճախորդների շահերը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության և դատարանների առջեւ։

Հանդիսանալով մտավոր սեփականության ոլորտում ծառայություններ մատուցող առաջիններից մեկը՝ մենք անընդմեջ փորձում ենք բարելավվել և հաճախորդներին մատուցել որակյալ մասնագիտական ծառայություններ։