ԳՅՈՒՏԵՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐ
Մենք կօգնենք Ձեզ կազմել անհրաժեշտ փաստաթղթերը և ներկայացնել գյուտի կամ օգտակար մոդելի ազգային կամ PCT հայտը, դրանով իրականացնել գործավարություն ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում, ստանալ արտոնագիր և ժամանակին վճարել դրա ուժի մեջ պահպանման համար տարեկան տուրքերը:
Մեր ընկերության հմուտ եվրասիական հավատարմատարների օգնությամբ կիրականացնենք հայտի կազմումը և ներկայացումը Եվրասիական Արտոնագրային Կազմակերպություն (EAPO), որն իր մեջ ներառում է ԱՊՀ 9 երկիր - Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ադրբեջան, Տաջիկստան, Թուրքմենստան։ Հայտի ներկայացումից հետո մենք ետամուտ կլինենք դրա հետագա գործավարմանը և ստացված արտոնագրի ուժի մեջ պահպանելուն:
Մեր մասնագետները նաև կաջակցեն արտոնագրերի նկատմամբ լիցենզային կամ զիջման պայմանագրերի կազմմանը և դրանց գրանցմանը և Ձեր իրավունքների պաշտպանմանը ՀՀ մտավոր սեփականության բողոքարկման խորհուրդի կամ դատարանների առջև:
Գյուտի կամ օգտակար մոդելի հայտի ներկայացման համար անհրաժեշտ են հետևայլ տեղեկատվությունը և փաստաթղթերը.
- գյուտի կամ օգտակար մոդելի անվանումը,
- հայտատուի եւ հեղինակի(ների) ավանումը և հասցեն,
- գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրությունը,
- գյուտի կամ օգտակար մոդելի հավակնության սահմանումը,
- գծագրեր կամ այլ նյութեր, եթե դրանք անհրաժեշտ են գյուտի կամ օգտակար մոդելի էությունը հասկանալու համար,
- գյուտի կամ օգտակար մոդելի համառոտ շարադրանքը,
- կոնվենցային առաջնություն խնդրարկելու համար անհրաժեշտ է ներկայացնել առաջին հայտի վավերացված պատճենը, որը պետք է ներկայացվի հայտի ներկայացման թվականից երեք ամսվա ընթացքում,
- լիազորագիր, կնքված հայտատուի կնիքով, որը կարող է ներկայացվել ինչպես հայտի հետ, այնպես էլ հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում:
Ներբեռնումներ
Լիազորագրի ձև գյուտերի և օգտակար մոդելների համար
Զիջման պայմանագրի ձև արտոնագրերի համար
Զիջման պայմանագրի ձև հայտերի համար