Աշխարհագրական նշումներ
Աշխարհագրական նշումը իրենից ներկայացնում է տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում:
Աշխարհագրական նշման օգտագորման իրավունքը հավաստող վկայագիրը տրվում է ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի կողմից։
Մեր մասին
«Նահապետյան և գործընկերներ» ընկերությունը հիմնվել է 1995 թվականին, երբ Հայաստանում գրանցվեցին առաջին արտոնագրային հավատարմատարները։ Ավելի քան 30 տարի մենք պաշտպանում ենք մեր հաճախորդների շահերը, տրամադրում ենք խորհրդատվական ծառայություններ մտավոր սեփականության ոլորտում, օժանդակում ենք գյուտերի կամ օգտակար մոդելների արտոնագրերի, ապրանքային կամ սպասարկման նշանների և արդյունաբերական նմուշների վկայագրերի ստացմանը, աջակցում ենք դոմենային անունների գրանցմանը, ինչպես նաեւ պաշտպանում ենք հաճախորդների շահերը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և դատարանների առջև։
30
Փորձի տարիներ
10000
Ավարտված նախագծեր
