Մեր մասնագետները կիրականացնեն նույնական կամ շփոթության աստիճանի նման ապրանքային նշանների որոնում, կգնահատեն նշանի գրանցման հնարավորությունը, ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ կներկայացնեն ապրանքային (սպասարման) նշանի հայտը, դրանով կիրականացնեն ողջ հետագա գործավարությունը մինչև գրանցման վկայագրի ստացումը։ 

Նաև կաջակցենք միջազգային նշանների գրանցմանը, համաձայն Մադրիդյան Համաձայնագրի կամ Համաձայնագրի Արձանագրությանը, ինչպես նաև այլ երկրներում միջազգային նշաններին իրավական պահպանություն չընձեռելու դեպքում՝ հնարավորության դեպքում կբողոքարկենք նախնական մերժման որոշումները:

Մեր հավատարմատարները կպաշտպանեն Ձեր իրավունքները ՀՀ մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհուրդի կամ դատարանների առջև, կկազմեն և կներկայացնեն առարկություններ ապրանքային նշանի գրանցման դեմ կամ պատասխան երրորդ անձանց առարկություններին:

Մենք կօգնենք Ձեզ գրանցել նշանի գրանցման նկատմամբ լիզենզային կամ զիջման պայմանագիրը, ինչպես նաեւ կաջակցենք նշանի գրանցմանը ՀՀ մաքսային մարմիններում՝ կեղծ ապրանքների կամ շփոթության աստիճանի նման նշանով զետեղված ապրանքների ներմուծումը կանխելու նպատակով:

Ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ են հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.

- hայտատուի անվանումը և հասցեն,

- ապրանքների և/կամ ծառայությունների ցանկը միջազգային դասակարգմանը համապատասխան,

- նշանի էլեկտրոնային պատկերը JPG կամ PNG ֆորմատով,

- կոնվենցային առաջնություն խնդրարկելու դեպքում անհրաժեշտ է առաջին հայտի վավերացված պատճենը, որն կարող է ներկայացվել ինչպես հայտին կից, այնպես էլ հայտի ներկայացման թվականից 3 ամսվա ընթացքում,

- լիազորագիր, որը կարող է ներկայացվել ինչպես հայտին կից, այնպես էլ հայտի ներկայացման թվականից 2 ամսվա ընթացքում:

  • Լիազորագրի ընդհանուր ձև

  • Լիազորագրի ձև ապրանքային նշանների համար

  • Զիջման ակտի ձև գրանցված նշանների համար

  • Զիջման ակտի ձև նշանների հայտերի համար

Մեր մասին

«Նահապետյան և գործընկերներ» ընկերությունը հիմնվել է 1995 թվականին, երբ Հայաստանում գրանցվեցին առաջին արտոնագրային հավատարմատարները։ Ավելի քան 30 տարի մենք պաշտպանում ենք մեր հաճախորդների շահերը, տրամադրում ենք խորհրդատվական ծառայություններ մտավոր սեփականության ոլորտում, օժանդակում ենք գյուտերի կամ օգտակար մոդելների արտոնագրերի, ապրանքային կամ սպասարկման նշանների և արդյունաբերական նմուշների վկայագրերի ստացմանը, աջակցում ենք դոմենային անունների գրանցմանը, ինչպես նաեւ պաշտպանում ենք հաճախորդների շահերը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և դատարանների առջև։

  • 30

    Փորձի տարիներ

  • 10000

    Ավարտված նախագծեր