ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈԻՇՆԵՐԱ

«Նահապետ եւ Կ» ընկերության արտոնագրային հավատարմատարները մատուցում են արդյունաբերական նմուշների գրանցման հետ կապված որակյալ ծառայություններ, որոնք ներառում են հայտի կազմումը եւ ներկայացումը ՀՀ մտավոր սեփականության գործակալություն, դրա հետագա գործավարությունը եւ գրանցման ժամանակին երկարաձգումը.

Արդյունաբերական նմուշի սեփականատիրոջ իրավունքների խախտման դեպքում մենք կներկայացնենք սեփականատիրոջ շահերը մտավոր սեփականության բողոքարկման խորհուրդի կամ դատարանների առջեւ:

Մենք նաեւ կաջակցենք արդյունաբերական նմուշի գրանցման հանդեպ լիցենզային կամ զիջման պայմանագրի կազզմանը եւ գրանցմանը:

Արդյունաբերական նմուշի հայտի ներկայացման համար ահրաժեշտ են հետեւալ տեղեկատվությունը եւ փաստաթղթերը.

- արդյունաբերական նմուշի անվանումը,

- հայտատու(ներ)ի եւ հեղինակ(ներ)ի անունը եւ հասցեն,

- հայտում ներառված ապրանքի կամ ապրանքների արտաքին տեսքը ամբողջությամբ կամ մասնակի բնութագրող լուսանկար(ներ)ը կամ գրաֆիկական պատկեր(ներ) ը – 7 օրինակ,

- արդյունաբերական նմուշի նկարագրությունը (ցանկալի է),

- կոնվենցային առաջնություն խնդրարկելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել առաջին հայտի վավերացված պատճենը, որն կարող է ներկայացվել ինչպես հայտին կից, այնպես էլ հայտի ներկայացման թվականից 3 ամսվա ընթացում,

- լիազորագիր, որն կարող է ներկայացվել ինչպես հայտինկից, այնպես էլ հայտի ներկայացման թվականից 2 ամսվա ընթացքում

  • Լիազորագրի ընդհանուր ձև

  • Լիազորագրի ձև արդյունաբերական նմուշների համար

  • Զիջման ակտի ձև գրանցված արդյունաբերական նմուշների համար

  • Զիջման ակտի ձև արդյունաբերական նմուշների հայտերի համար

Մեր մասին

«Նահապետյան և գործընկերներ» ընկերությունը հիմնվել է 1995 թվականին, երբ Հայաստանում գրանցվեցին առաջին արտոնագրային հավատարմատարները։ Ավելի քան 30 տարի մենք պաշտպանում ենք մեր հաճախորդների շահերը, տրամադրում ենք խորհրդատվական ծառայություններ մտավոր սեփականության ոլորտում, օժանդակում ենք գյուտերի կամ օգտակար մոդելների արտոնագրերի, ապրանքային կամ սպասարկման նշանների և արդյունաբերական նմուշների վկայագրերի ստացմանը, աջակցում ենք դոմենային անունների գրանցմանը, ինչպես նաեւ պաշտպանում ենք հաճախորդների շահերը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և դատարանների առջև։

  • 30

    Փորձի տարիներ

  • 10000

    Ավարտված նախագծեր