ԱպՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ
Մենք կարող ենք աջակցել միջազգային նշանների գրանցմանը, համաձայն Մադրիդյան Համաձայնագրի կամ Համաձայնագրի Արձանագրությանը, ինչպես նաեւ այլ երկրներում միջազգային նշաններին իրավական պահպանություն չընձեռելու դեպքում՝ հնարավորության դեպքում կբողոքրկենք նախնական մերժման որոշումները:
Մեր հավատարմատարները կպաշտպանեն Ձեր իրավունքները ՀՀ մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհուրդի կամ դատարանների առջև, կկազմեն և կներկայացնեն առարկություններ ապրանքային նշանի գրանցման դեմ կամ պատասխան երրորդ անձանց առարկություններին:
Մենք կօգնենք Ձեզ գրանցել նշանի գրանցման նկատմամբ լիզենզային կամ զիջման պայմանագիրը, ինչպես նաեւ կաջակցենք նշանի գրանցմանը ՀՀ մաքսային մարմիններում՝ կեղծ ապրանքների կամ շփոթության աստիճանի նման նշանով զետեղված ապրանքների ներմուծումը կանխելու նպատակով:
Ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ են հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.
- hայտատուի անվանումը և հասցեն,
- ապրանքների և/կամ ծառայությունների ցանկը միջազգային դասակարգմանը համապատասխան,
- նշանի 10 պատկեր,
- կոնվենցային առաջնություն խնդրարկելու դեպքում անհրաժեշտ է առաջին հայտի վավերացված պատճենը, որն կարող է ներկայացվել ինչպես հայտին կից, այնպես էլ հայտի ներկայացման թվականից 3 ամսվա ընթացքում,
- լիազորագիր, որը կարող է ներկայացվել ինչպես հայտին կից, այնպես էլ հայտի ներկայացման թվականից 2 ամսվա ընթացքում:
Ներբեռնումներ
Լիազորագրի ձև ապրանքային նշանների համար
Զիջման ակտի ձև գրանցված նշանների համար
Զիջման ակտի ձև նշանների հայտերի համար