Հրիփսիմե Դավթյան

  • Ընկերության համահիմնադիր
Work Experience

Ընկերության համահիմնադիր և փոխտնօրեն 1995-2024թ․թ․, արտոնագրային հավատարմատար 1995թ․-ից (գր․ № 7), եվրասիական արտոնագրային հավատարմատար 1996թ․-ից։

Կրթությունը – բարձրագույն տեխնիկական եւ արտոնագրային։ Ինժեներ, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ (1967թ․) , արտոնագրային կրթությունը ստացել է 1988թ․-ին Մտովոր Սեփականության Մոսկվայի կենտրոնական ինստիտուտում։ Աշխատանքային փորձը մտավոր սեփականության ոլորտում կազմում է ավելի քան 40 տարի։ Աշխատել է հետեւալ հիմնարկությունների արտոնագրային բաժիններում - Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ (1985-1988), Շինարարության պետական կոմիտե (1988-1992), Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն (1992-1995)։ 1995թ․ իր ամուսին Էդուարդ Նահապետյանի հետ հիմնել է «Նահապետ և Կ»ընկերությունը։

Գործունեության ոլորտը ներառում է գիտության, տեխնիկայի, բժշկության եւ շինարարության ոլորտներում գյուտերի և արդյունաբերական նմուշների հայտերի կազմումը, ներկայացումը և հետագա գործավարությունը։ Արտոնագրային ոլորտում գործունեության ընթացքում կազմել և ներկայացրել է բազմաթիվ հայտեր, հանդիսանում է մեկ գյուտի համահեղինակ։ Հանդիսանում է եվրասիական արտոնագրային հավատարմատար եւ իրավասու է ներկայացնել հաճախորդներին Եվրասիական արտոնագրային կազմակերպության առջև։